1675828_201408201359471in.am-ը գրում է.

ԱՄԷ-ի ոստիկանությունը հանդես է եկել Դուբայի լողափեր այցելող զբոսաշրջիկներին ուղղված նախազգուշացմամբ: Անգամ սովորական լողազգեստներ հագած ու խաղաղ արևայրուք ընդունած մարդկանց կալանք է սպառնում, եթե նրանք կատարեն բարոյական սկզբունքները խաթարող գործողություններ:

«Լողափային կալանավորումների» պատճառ կարող են դառնալ, օրինակ, այրևայրուք ընդունող մարդկանց վիդեոնկարահանումը, ներքնազգեստով լողանալն ու սեքսուալ ոտնձգությունը լողափին հանգստացողների նկատմամբ: Այս մասին ասել է Դուբայի ոստիկանության տուրիստական անվտանգության դեպարտամնետի ղեկավար Մուհամմեդ Ռաշիդ Ալ-Մուխեյրին:

Նրա խոսքով՝ վերջին 2 տարում Դուբայի լողափերում կալանավորվել է ավելի քան 20 հազար զբոսաշրջիկ:

Միայն այս տարի իրավապահները ձերբակալել են գրեթե 5 հազար իրավախախտի, որոնց տուգանել են կամ բանտարկել:

Ի դեպ, իրավախախտներ են համարվում անգամ նրանք, որոնք պարզապես հեռվից նայում են հանգստացողներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել