1in.am-ը գրում է.
Օգոստոսի 19-ին փաստաբան Ալաիֆ Հասանովն այցելել է կալանքի տակ գտնվող իրավապաշտպաններ Լեյլա Յունուսին և Ինթիգամ Ալիևին: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Լեյլա Յունուսին պահում են 12 ք.մ տարածում, որտեղ ևս 6 մարդ կա: Այնտեղ օդ և կալանավորների նկատմամբ հատուկ վերաբերմունք չկա: Մասնավորապես, հարևան բանտախուց են տարել ցմահ բանտարկյալների Գոբուստանի բանտից»,- ասել է փաստաբանը:
Չնայած մեծաթիվ դիմումներին՝ մեկուսարանի ղեկավարությունը հրաժարվում է ընդունել դեղերն ու դիետիկ սնունդը Լեյլա Յունուսի համար, որը տառապում է սուր դիաբետով:
«Լեյլա Յունուսը փոխանցեց, որ գործնականում ոչինչ չի ուտում, նրան արգելված է նամակագրություն վարել,- ասել է փաստաբանը:- Նա վստահ է, որ այդ ամենն արվում է միտումնավոր և պատիժ է իր իրավապաշտպան գործունեության համար: Նպատակը պարզ է՝ ֆիզիկապես ոչնչացնել իրեն և Արիֆին»:
Հենց Լեյլա Յունուսի և փաստաբանի հանդիպումը մեծ խնդիր է: Չնայած սահմանված կարգին՝ ղեկավարությունը մի քանի անգամ տեղեկացնում է իր ղեկավարությանն ու այլ ատյանների՝ Լեյլա Յունուսին հասանելիության թույլտվություն ստանալով, ասել է Ալաիֆ Հասանովը:
Իսկ Ինթիգամ Ալիևի վիճակը հարաբերականորեն ավելի լավ է:



