Slaq.am-ը գրում է.
Մոսկվայի Խամովնիկի շրջանի դատարանը մեկ ամսով կալանքի է ենթարկել Արթուր Միրզոյանին, ով օգոստոսի 18-ին կրակ էր արձակել Թուրքիայի դեսպանատան վրա: Այս մասին հայտնում է «Մոսկվա» գործակալությունը:
Ինքը Միրզոյանը ընդունել է իր մեղքը: Դրա հետ մեկտեղ նրա փաստաբանը նշել է, որ Միրզոյանը «միանգամայն ադեկվատ մարդ է», և չի պատրաստվում փախուստի դիմել:
«Նա ամուսնացած է, ունի երկու անչափահաս երեխա, ապահոված է աշխատանքով և չի պատրաստվում փախուստի դիմել: Հանցագործությունը կատարելուց հետո նա չի փախչել և սպասել է ոստիկանությանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.slaq.am/arm/news/213879/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



