Սիրահարվածությունը դրականորեն երանգավորված ուժեղ զգացմունք է, որի օբյեկտն է հանդիսանում մեկ այլ մարդը: Հոգեբանների կարծիքով սիրահարվածությունը ուղեկցվում է գիտակցության նեղացմամբ որի հետևանքը կարող է լինել սիրահարվածության օբյեկտի սխալ գնահատականը: Սիրահարված անձը փակում է աչքերը սիրելիի թերությունների և այն հակասությունների վրա որոնք առաջանում են դիմացինի հետ հարաբերություններում: Սիրահարվածությունը համարվում է գիտակցության անկայուն վիճակ այն գոյատևում է որպես ֆազա, այն կարող է «ննջել» ավարտվել և նորից հայտնվել: Սոցիալական հոգեբանության տեսանկյունից սիրահարվածությունը դիտարկվում է որպես կրքոտ սիրո ֆենոմեն, և արտահայտվում է դիմացինի հետ կապվածության պահանջի ինտենսիվության մեջ և ուղեկցվում է ֆիզիկական համակրանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել