Այսօր, 83 տարեկան հասակում, կյանքից հեռացավ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Նոբելյան մրցանակի» թեկնածու, Ռուսական Բնական գիտությունների ակադեմիայի հայաստանյան մասնաճյուղի իրական անդամ Հայկ Ղազարյանը:
Նա ծնվել էր 1930 թ.-ի սեպտեմբերի 23-ին՝ ՀԽՍՀ Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղում:
Նրա աշխատությունները նվիրված էին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, փոխհատուցման և Եղեռնի հետևանքների վերացմանը: Դրանք թարգմանվել են աշխարհի մի շարք լեզուներով՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներնե, թուրքերեն և այլ եվրոպական լեզուներով:
Նա իր «Մոսկվայի և Կարսի 1921 թ. պայմանագրերն ու նրանց ողբերգական դերը հայ ժողովրդի ճակատագրում» գրքի վրա աշխատել է կես դար՝ այդ ընթացքում նա եղել է Մոսկվայում, Թբիլիսիում, Բաքվում գտնվող արխիվներում, արխիվային փաստաթղթեր է ստացել Բեյրութից, Լոնդոնի արտգործնախարարությունից, Վաշինգտոնի Ցեղասպանության թանգարանից և այլն:
2007 թ.-ին, իր՝ «Հայերի կոտորածները Օսմանյան կայսրությունում» ակադեմիական աշխատանքի համար առաջադրվել է «Նոբելյան մրցանակի»:
Կյանքի ամենատպավորիչ իրադարձությունը 36 տարեկանում դոկտորական դիսերտացիայի պաշտպանությունն ու 37-ում դոկտորի կոչում ստանալն էր:
Ցավակցում եմ անվանի պրոֆեսորի, իսկական հայի ընտանիքին, հարազատներին եւ մտերիմներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել