Replik.am-ը գրում է.
Արևմտյան ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Փոլ Մաքքարթնին ռեփեր Քեյնի Ուեսթի հետ համատեղ մի քնաի երգեր է ձայնագրելու: Հետաքրքիր է, որ վերջինս մեկ անգամ չէ, որ իրեն անվանել է «սև բիթլ»:
Շշուկներ են տարածվել, որ Փոլ Մաքքարթնիի և Քեյնի Ուեսթի համատեղ երգերից մեկը ունենալու է «Piss on My Grave» պրովոկացիոն անվանումը:
Ավելի վաղ Փոլը հայտնել է, որ գնել է Քեյնիի «Yeezus» ալբոմը, և այն իրեն շատ է դուր եկել: Բրիտանացու խոսքերով` նա նույնիսկ մտածել է հրավիրել Քեյնին կամ նրա կոլեգա Ջեյ-Զիին իր վերջին «New» ալբոմում ձայնագրվելու համար:
Ինքը` Քեյնը նշել է, որ հաճույքով կաշխատի Փոլ Մաքքարթնիի հետ նոր ձայներիզի համար: Նա նույնիսկ մասնակցել է Փոլի վերջին համերգին, որը տեղի է ունեցել Լոս-անջելեսում:
Նյութի աղբյուր՝ http://replik.am/arm/index.php?id=44002
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել