605326D04D381432D9DE40ADCBD728_h466_w622_m2_q80_coAsgGDYm1in.am-ը գրում է.

Նիսինոսիման`Տոկիոյից հարավ, նոր ձևավորվող հրաբխային կղզին կարող է ցունամիի պատճառ դառնալ,եթե դրա առափնյա լավայե լանջերը լցվեն ծովը: Այս մասին գրում է Agence France-Presse-ը` վկայակոչելով ճապոնացի գիտնականներին:

«Եթե լավան, ինչպես այժմ շարունակվի կուտակվել կղզու արևելյան մասում, դրա առափնյա հատվածները կարող են լցվել ծովը և ցունամի առաջացնել»,- ասել է Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր Ֆուկասի Մաենոն:

Այժմ, գիտնականների խոսքերով` կղզու խառնարաններն օրական 200 հազար խորանարդ մետր լավա են ժայթքում:

Մաենոյի կարծիքով` ընդամենը 12 մլն խորանարդ մետր լավայի ծովը լցվելու դեպքում, կարող է 1 մետր բարձրությամբ ցունամի առաջանալ, որը 18 րոպե անց կհասնի Օգասավարա կղզի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել