1. Առաջին գերմանացի զինծառայողը, ով սպանվել է ԵՀՊ-ում՝ սպանվել է ճապոնացիների կողմից (Չինաստան, 1937թ.): Առաջին ամերիկացի զինծառայողը սպաննվել է ռուսնների կողմից (Ֆինլանդիա, 1940թ.), իսկ ամենաբարձրաստիճան ամերիկացի զինվորականը, ով զոհվել է ԵՀՊ-ի ժամանակ, գեներալ-լեյտենանտ Լեսլի Մակնեյրն էր, ով դարձել էր սեփական օդուժի հարվածի զոհը:
2. Ամենաերիտասարդ ամերիկացի զինծառայողը 12-ամյա Կելվին Գրեմն էր: Նա անգամ վիրավորվել էր, բայց հետո վռնդվել էր զինված ուժերի շարքերից, երբ պարզվել էր նրա իրական տարիքը: Հետագայում, պատերազմի վետերանի կարգավիճակ նրան այնուամենայնիվ շնորհվվել էր Կոնգրեսսի որոշմամբ:
3. Փիրլ Հարբորի գրոհի ժամանակ, ԱՄՆ ՌԾՈւ ստորաբաժանումներից մեկի զինանշանը նացիստական սվաստիկան էր:
4. Հիտլերի անձնական գնացքի անունը «Ամերիկա» էր:
5. ԱՄՆ Ռազմաօդային ուժերն ավելի շատտ մարդ են կորցրել, քան Ծովային հետևակը, իսկ մահացիության սանդղակը կազմում էր 71 տոկոս:
6. Գոյություն չի ունեցել միջակ կործանիչ-օդաչու հասկացողություն: Օդաչուն կամ աս էր, կամ էլ թիրախ՝ ասի համար: Ճապոնացի աս Խիրոյուշի Նիսիդզավան խփել է հակառակորդի 80 ինքնաթիռ, բայց զոհվել է, երբ թռչում էր բեռնատար ինքնաթիռում՝ ուղևորի կարգավիճակով:
7. Երբ դաշնակիցների զորքերը հասան Ռեյն գետին Գերամանիայում, առաջին բանը որ արեցին՝ միզեցին գետի մեջ: Դա անում էին բոլորը՝ շարքայինից, մինչև Ուինստոն Չերչիլ (ով իսկական շոու սարքեց այդ պրոցեսսը) և գեներալ Ջորջ Պատտոնը (ով անգամ լուսանկարվեց այդպես):
8. Գերամանական Me-264 կարող էին ռմբակոծել Նյու Յորքը, սակայն գերմանացիները դա ոչ նպատակահարմար գտան:
9. Գերմանական U-120 սուզանավը խորտակվել է անսարք զուգարանի պատճառով:
10. Առաջին «գերամանցիների» թվում, ում գերևարել են Նորմանդիայում, մի քանի կորեացիներ կային: Նրանք ստիպված էին կռվել ճապոնական բանակի կողմից, մինչև չէին հայտնվել Կարմիր Բանակի գերության մեջ, ինչից հետո մարտնչել էին ԽՍՀՄ կողմից, մինչև գերի չէին ընկել գերմանացիներին, և ինչպես արդեն կռահեցիք՝ մարտնչել էին գերմանացիների կողմից, մինչև նրանց չէին գերել ամերիկացիները:
11. Մասսայական ռմբակոծությունից հետո, 35000 ամերիկացի ու կանադացի զինծառայողներ ափ էին իջել Ալեության Կիսկա կղզու վրա: Ընկերական կրակի արդյունքում զոհվել էր ընդհանուր առմամբ 21 զինծառայող, մինչդեռ ճապոնական կայազորը լքել էր կղզին դեսանտի իջեցումից դեռ 2 շաբաթ առաջ:
12. Ռուսները ոչնչացրել են ավելի քան 500 գերմանական ինքնաթիռ՝ օդային տառանի միջոցով:
13. ԱՄՆ ցամաքային զորքերում ավելի շատ նավեր կային, քան ԱՄՆ Ռազմածովային ուժերում, իսկ Գերամանիայի ՌՕՈւ կազմում կային 22 դիվիզիաներ և զրահատեխնիկայի 2 ստորաբաժանում:
14. Երբ ամերիկյան բանակը ափ իջավ Հյուսիսային Աֆրիկայում, ի թիվս այլ բաների, իրենց հետ բերել էին նաև Coca-Cola-ի երեք դաշտային գործարան:
15. Տանկեր ոչնչացնելու ճապոնական մեթոդներից մեկը ենթադրում էր, որ զինվորը պետք է հրետանու խոշոր տրամաչափի արկով մոտենա տանկին ու հարվածի դրանով տանկին՝ առաջացնելով դետոնացիա: «Զենքի բացակայությունը չի հանդիսանում պարտության արդարացում», – ասել է գեներալ լեյտենանտ Մուտագուչին:
16. Ամերիկյան մի անզեն հետախուզական ինքնաթիռի օդաչուն նկատում է նմանօրինակ գերմանական մի ինքնաթիռ: Նա և իր օգնականը ատրճանակներից այնքան կրակեցին հակառակորդի վրա, որ վերջինս ստիպված էր հարկադրված վայէջք կատարել, ինչից հետո նրանց գերի վերցրեցին իրենց խփողները: Անհայտ է սակայն, թե ինչպես ամերիկացիները կարողացան նրանց տեղ հասցնել, եթե նրանց ինքնաթիռը 2 տեղանի էր:
17. «Վաֆֆեն ՍՍ»-ի անձնակազմի մեծ մասը գերմանացիներ չէին:
18. Միակ պետությունը, ում Գերմանիան պաշտոնապես պատերազմ է հայտարարել ԵՀՊ-ի տարիներին՝ ԱՄՆ էր:
19. Ֆիզիկոս Նիլս Բորին կարողացան վերջին պահին էվակուացնել գերմանացիների կողմից օկուպացվաած Դանիայից: Մինչ դանիական դիմադրության մարտիկները պահում էին գերմանացիներին, նա դուրս եկավ ետնադռով ու վերջին պահին միայն հասցրեց վերցնել «ծանր ջրով» լի թանկարժեք շիշը: Նա մինչև Անգլիա հասնելը բաց չէր թողնում այն իր ձեռքից, բայց ինչպես պարզվեց, դրանում պարզապես գարեջուր էր, իսկ «ծանր ջուրը» ինչ որ մեկը սխալմամբ խմել էր:
20. Կարմիր Բանակի դեմ կռվում էր նացիստական զինված ուժերի 85 տոկկոսը ու գերամանացիները փաստացի պարտված էին դեռ մինչև Դաշնակիցները վերջապես բացեցին Երկրորդ ճակատը:
21. Խորհրդային ռազմագերիները հմտորեն սաբոտաժներ էին կազմակերպում գերամանական արդյունաբերության համար հարկադիր աշխատանք կատարելիս: Օրինակ՝ նրանց հավաքած տանկերը անցնում էին գործարանային բալար փորձարկումները, բայց արագ դուրս էին գալիս շարքից՝ մարտական պայմաններում:






