Ազգիս 90 տոկոսը նայումա «Հարազատ թշնամի» սերիալը, բայց դերասանական սաղ օրը քննադատում են: Ստիպեցիք, որ ասեմ: Ամեն, որ ՖԲ-ում կարդում եմ. «Էտ «Հարազատ թշնամին» ինչ հիմար սերիալա, դեգրեդացվում ենք, անիմաստ սցենարա, Դիանա Գրիգորյանը վատնա.... ու սենց բաներ»: Հիմա խոսքս ուղում եմ սենց ասողներին. «Հարազատներս էս ի՞նչ թիթիզությունը, էտ բա, որ «Հարազատ Թշնամին» վատ սերիալա, բա ո՞նցա լինում, որ հենց էտ սերիալի մասին ենք խոսում, բոլորդ տեղյակ եք, ո՞նցա լինում որ մի հարց ենք քննարկում բոլորդ խորանում ու քննարկում եք: Բոլորդ բողոքում եք, էտ սերիալից, բայց ինձնից շատ (ես մոլի նայում եմ) եք հետաքրքրված էտ սերիալով, ինձնից շատ եք ճանաչում դերասաններին ու ինձնից շատ եք էտ սերիալը քննարկում: Չի կարելի էլի, քննարկում եք լավ եք անում, բայց պառավի նման մի ասեք. «Յախք էտ ինչ սերիալա, տհաճա նայելը, դեգրեդացվում ենք » ու սենց բաներ, այլ տղայավարի ասեք, որ հետաքրքրությամբ նայում եք էտ սերիալը, բայց կան բաներ, որ դուրս չի գալիս, թե չէ սերիալի ժամին գամված նայում եք էտ սերիալը, ավարտին գալիս ՖԲ-ում նստում ու միայն մոցարտ լսողի դեմքով սկսկում քննադատել էտ սերիալը: Մի արեք տենց սիրուն չի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել