Գեներալ Մանվելը՝ օլիգարխների զավակների մասին (Video)Slaq.am-ը գրում է.

Գեներալ Մանվելը՝ օլիգարխների զավակների մասին Ի՞նչ է սպասվում սահման չմեկնողներին: «Երկրապահները 25 տարի առաջ գնացել են դիրքեր և մինչև հիմա մնացել են, այս բանակը երկրապահն է»,- այս մասին այսօր ԱԻՆ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը՝ անդրադառնալով ԵԿՄ-ին հասցեին հնչող մեղադրանքներին, թե նրանք վերջերս սահմանային միջադեպերից հետո դիրքեր չեն այցելում: «Ոչ միայն Բաքվում, այլ աշխարհի որևէ ծայրամասում, ով փորձի իմ պետությանը, իմ ժողովրդին վնասել ես իրանց պատրաստ եմ բան ասել»,- այսպես արձագանքեց գեներալը՝ սահմանային ոտնձգություններին: Հարցին, թե երիտասարդների մոտ մտավախություն կա, որ եթե պատերազմ լինի օլիգարխների և բարձր պաշտոնյաների որդիները չեն գնա պատերազմ, ասյպես պատասխանեց.«Արխային կարաս գրես, ասես՝ սաղին կտամ դեմս, կքշեմ, կտանեմ ընդե»:

Տեսանյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել