Life.panorama.am-ը գրում է.

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը մտադիր են սեփական եկեղեցի կառուցել

Հայտնի զույգ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը բազմիցս ցնցել են երկրպագուներին իրենց համարձակ վարքագծով. հարսանեկան արարողություն շքեղ դղյակում, հանգիստ՝ լավագույն հյուրանոցում: Մեծ ծախսերը ամուսինների կյանքի անբաժան մասն են: Սակայն այս անգամ Քանյեն և Քիմը գերազանցեցին իրենք իրենց: Բանն այն է, որ երաժիշտը մտադիր է սիրելի կնոջը եկեղեցի նվիրել:

Քիմի համար տաճար կառուցելու գաղափարը ռեփերի մոտ ծնվել է վաղուց: Ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է մամուլին, որ զույգն ընդամենը ցանկանում է ունենալ ամուսնական արարողությունների, կնունքների և անգամ թաղումների սեփական վայր: Ընդ որում՝ Քանյեն ցանկանում է եկեղեցին կառուցել Կատալոնիայի լեգենդար Սագրադա Ֆամիլիայի նմանությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել