Սրա մասին քանի օր ա ուզում եմ գրել, բայց միշտ հետաձգում էի, որովհետև ծանր թեմա ա շատ:

Մի քանի շաբաթ առաջ կարմիր խաչի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներն այցելել էին սահմանամերձ Չինարի գյուղ, որտեղ ցորենի արտում գյուղացիները չէին կարողանում աշխատել թշնամու կողմից հնչող կրակոցների պատճառով:

Եվ անգամ կարմիր խաչի ներկայացուցիչների արտում գտնված ժամանակ ազերշակալները շարունակել էին կրակել տարբեր տրամաչափի զենքերից արդեն ոչ միայն արտում աշխատող անզեն և խաղաղ գյուղացիներին, այլ հենց նույն` կարմիր խաչի ներկայացուցիչների ուղղությամբ, ինչի արդյունքում կոտրվել էր կարմիր խաչի մեքենայի ապակին և խոցվել կարմիր խաչի դրոշը:
Կարմիր խաչի ներկայացուցիչները լքել էին ազերշակալների կրակի տակ գտնվող ցորենի արտը, մինչդեռ մեր գյուղացիները մնացել էին արտում և փորձել կրակի տակից դուրս բերել գյուղի համար կենսական նշանակություն ունեցող կոմբայնը:

Բայց դա չի կարևորը, կարևորն այն է, որ այդ դեպքից հետո կարմիր խաչի ներկայացուցիչ Zara Amatuni-ին մեր լրագրողների հարցերին ի պատասխան նշում է, որ իրենց ներկայացուցիչները լքել են տարածքը ԵՐԿԿՈՂՄԱՆԻ կրակոցների պատճառով:

Այդ ձևակերպումն արդարացիորեն առաջացրեց ոչ միայն իմ, այլ նաև շատ այլ ՀԱՅԵՐԻ զայրույթը, որովհետև բոլորս էլ հասկանում ենք որ կրակոցները երկկողմանի չեն, որ դաշտում աշխատող գյուղացիները կոմբայնով չեն պատասխանել հակառակորդի գնդացիրների կրակոցներին և նման ձևակկերպում տալով ցանկացած կազմակերպություն առնվազն հայտարարում է, որ տեղի է ունենում հրադադարի երկկողմանի խախտում, ինչը «ստիպում է» ազերշակալներին հերթական անգամ խախտել հրադադարը և ակնկալել, որ դա կդիտարկվի որպես երկկողմանի կրակոցներ:

Ես միայն Զառա Ամատունուն ուղղված ֆեյսբուքյան գրառումով չբավարարվեցի և զանգեցի ու փորձեցի հասկանալ, թե ինչն է նման ձևակերպումներ տալու ԻՐԱԿԱՆ պատճառը: Շատ երկար տևած խոսակցության արդյունքում Զառան ինձ «բացատրեց», որ իրադարձություններին քաղաքական բնորոշումներ տալն իրենց գործառույթը չի, և իրենք զբաղվում են օրինակ գերիների հարցերով:

Այն ժամանակ ես ասեցի, որ իրենց գործի արդյունքն առնվազն զրո է, որովհետև Հակոբ Ինջիղուլյանը դեռ գերության մեջ է, իսկ 
մեկ ամիս գերության մեջ գտնված Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանը մահացավ գերությունից ազատվելուց ամիսներ անց, գերության ընթացքում խոշտանգումների ենթարկվելու պատճառով(ես անձամբ այցելել եմ այդ ծերունուն ու տեսել եմ նրա անբուժելի վերքերը):

Ու օրեր առաջ գերության մեջ մահացավ Չինարի գյուղի խաղաղ բնակիչ Կարեն Պետրոսյանը, ում ազերշակալները մեկ օրվա ընթացքում փորձեցին «դարձնել» դիվերսանտ և քաղաքացիական հագուստով լուսանկարներն իրենց կայքերում հրատարակելուց հետո, հագցրեցին ռազմական հագուստ ու նրան այդ հագուստով իրենց աբիժնիկ «գեներալներից» մեկը ծնկի իջեցրած հարցաքննում էր: Եվ ընդամենը մեկ օր գերության մեջ գտնվելով ու բացահայտ խոշտանգումների ենթարկվելով նա մահացավ:

Ու հիմա ուզում եմ ՎԵՐՋԻՎԵՐՋՈ իմանալ, ինչո՞վ է զբաղվում Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակը: Ու՞մ ա պետք տենց գերիների հարցերով զբաղվելը, եթե գերիները մահանում են կամ մնում գերության մեջ անորոշ ժամանակով, ու արդյոք ազերբառանստանյան գրասենյակը նույն կերպ է զբաղվում իրենց գերիների հարցերով ու արդյոք իրենց ներկայացուցիչը «երկկողմանի կրակոցներ» ձևակերպումներ է տալիս մեր զինվորականների կողմից իրենց կրակոցները լռեցնելուն ուղղված քայլերին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել