Inchuzem.am-ը գրում է.
Հարց հոգեբանին. Ոչ մի կերպ լեզու չեմ գտնում ծնողներիս հետ. ի՞նչ կարող եմ անել, որ ինձ մի քիչ հասկանան
Հաճախ մենք ծնողների հետ ուղիղ կոնտակտ չենք հաստատում, որից էլ առաջանում են բազմաթիվ խնդիրներ: Մեզ թվում է, որ առանց իրենց հետ խոսելու իրենք արդեն գիտեն մենք ինչ ենք ուզում, ինչի համար ենք ուզում նման ձև վարվել և այլն: Կամ մեզ թվում է, որ մենք գիտենք, թե ծնողները մեր տվյալ արարքին ինչպես կարձագանքեն ու առանց իրենց հետ խոսելու, իրենց կարծիքը հարցնելու սկսում ենք մեր մեջ իրենց հետ կռիվ անել: Դրա համար ամենաառաջին քայլը ծնողների հետ ուղիղ կոնտակտի մեջ մտնելն է՝ ասելը թե դու ինչ ես ուզում, ինչի համար, լսես թե իրենք ինչ կարծիք ունեն դրա մասին ու փորձել գալ ընդհանուր հայտարարի: Ծնողների հետ խոսելը որպեսզի արդյունք ունենա դուք պետք է հնարավորինս հասուն մարդու տեսանկյունից խոսեք, ոչ թե երեխայի, իսկ դա իրենից ենթադրում է ծնողների ասածների հասկացում ու սեփական տեսակետի հիմնավորում: Կապրիզները, ծնողներին մեղադրելը և ցանկացած մանկական այլ վարք օգուտ չեն ունենա, իսկ եթե ունենան էլ, ապա բավարարված չեք լինի դրա արդյունից: Ծնողները միշտ իրենց երեխաների լավը ցանկանալով հաճախ պարզապես արգելում են ու չեն բացատրում: Դուք ինքներդ եղեք այն բանալին, ով ծնողներին կհասցնի նրան, որ բացի արգելելուց նաև կբացատրեն, իսկ դրա համար պետք է ցույց տաս, որ դու հասկանում ես իրենց մտահոգությունը, բայց չես հասկանում, թե ինչի համար են մտահոգվում: Եվ դու էլ բացատրի, թե դու ինչի ես ուզում այդպես անել, որն էլ կօգնի, որ իրենք էլ քեզ հասկանան: