Panorama.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում սկսվել են Եղիսաբեթ 2-րդի աշտարակի վրա գտնվող ժամացույցի մաքրման աշխատանքները, որն առավել հայտնի է Բիգ-Բեն անունով: Աշխատանքները տևում է մի քանի օր, ինչը կախված է եղանակային պայմաններից, գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
«Աշխատանքը պահանջում է վարպետություն և զգուշավորություն: Բանն այն է, որ յուրաքանչյուր թիվ կառուցված է 360 բարակ ապակուց: Նրանց հաստությունը չի գերազանցում 2մմ»,-հայտարարել է Վեսթմինսթերյան պալատի գլխավոր ժամագործ Թոլ Ռոբերթսոնը:
Այժմ աշտարակի վրա աշխատում է չորս մասնագետ, ովքեր պարաններով իջել են հատուկ պատշգամբից՝ կանգնելով ժամացույցի եզրին: Թվերի տրամագիծը կազմում է 7 մ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/society/2014/08/18/big-ben/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել