1in.am-ը գրում է.
Գերմանիայի իշխանությունները Ջասթին Բիբերից 8 000 եվրո են գանձել առանց փաստաթղթերի այդ երկիր կապիկ տանելու համար, հայտնում է Der Spiegel-ը: Տուգանքը 2100 եվրո է եղել, սակայն ևս մոտ 6 000 եվրո երգիչը վճարել է կենդանու բուժման համար: Ինչու է անասնաբույժների կարիք եղել՝ չի նշվում: Բիբերը տուգանքը վճարել է անցած շաբաթվա վերջին:
Դեպքը տեղի է ունեցել 2013-ի մարտին, երբ երգչին երկիր մուտքի փաստաթուղթ չունեցող Մոլլի անունով կապիկի հետ բռնել են Մյունխենի օդանավակայանում: Կապիկը նաև պատվաստված չի եղել: Կենդանին հիմա Գերմանիայի կառավարության սեփականությունն է, քանի որ երգիչն այդպես էլ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը: Հիմա կենդանին Սերենգեթի-պարկում է:
Գերմանիայի Բնության պահպանության դաշնային գործակալության ներկայացուցիչները նշում են, որ տուգանքը չվճարելը կարող էր բարդացնել Բիբերի ճամփորդությունները ԵՄ-ում: