140725201411_grad_system_624x351_getty1in.am-ը գրում է.

Լուգանսկի մարզում կրակ է բացվել փախստականների շարասյան վրա: Դեպքը տեղի է ունեցել Կրասնոդոնսկի շրջանի Խրյաշչևատոե գյուղի շրջանում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Այս տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի հակաահաբեկչական գործողության հրամանատարության ներկայացուցիչ Լեոնիդ Մատյուխինը:

Նրա խոսքով՝ զոհերի թիվը ճշտվում է, սակայն գրեթե բոլորը, որ եղել են շարասյան մեջ, զոհվել են:

«Շատերը ողջ-ողջ այրվել են»,- ասել է Մատյուխինը: Նա պնդում է, որ կրակել են անջատողականները:

Ավելի վաղ «Ուկրաինսկայա պրավդան» հայտնել էր, որ առավոտյան ժ. 9:40-ին կրակել են փախստականների շարասյան վրա Խրյաշչևատոյե ու Նովոսվետլովկա բնակավայրերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել