"Մամ-պապ, միայն էն փաստը, որ դուք ժամանակին որոշել եք ինձ ունենալ, լույս աշխարհ բերել, թույլ չի տալիս ձեզ կառավարել իմ կյանքը 18-ից հետո, հարմարեցնել իմ կյանքը ձերինին, պահանջել ինձնից իմ կյանքը կառուցել ձեր ճաշակով ու պատկերացումներով, իրավունք վերապահել արգելելու ինչ-որ բան: Դուք ժամանակ ունեիք ինձ վրա ազդելու մինչև 18-ը, հիմա ուշ ա: Ես անելու եմ էնպես, ինչպես ինքս եմ ճիշտ գտնում": Բա՞րդ ա, դժվա՞ր ա էսքանն ասելը: Կարծում եմ՝ չէ:Կարծում եմ՝ մարդու կյանքն արժե/ԿԱ էնքան, որ չհարմարեցվի մեկ այլ մարդու/ծնող, բարեկամ/ բարդույթներին ու մտածելակերպին: Եթե չեք ասում ու չեք անում սա, ուրեմն ձեր կյանքն ավելի էժան ա ձեզ համար, քան էդ այլ մարդունը: Ես ուղղակի մի բան եմ ցանկանում, որ ես կարողանամ պահել էս սթափությունը մինչև մեծ տարիք ու իմ երեխուց չլսեմ էս նախադասությունները: :Ճ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lucy.kocharyan/posts/740626759343535
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել