Սեփական անձի պաշտամունքը տգիտության քարոզ է դառնում: Նամանավանդ, երբ մարդ միայն սոց կայքում է դիրքավորվում, որպես բանիմաց ու խելացի (իր կարծիքով դա այդպես է): Հայտնի ասվածը հարաբերական է, որովհետև դու հայտնի ես դառնում միայն քո տիրույթում: Ըստ այդ մարդկանց, իրենց հորինյալ ու ձևական պատմությունները, ինչպես նաև կյանքի վերաբերյալ գիպերվերլուծական ստատուսները և նրանց՝ «կին-տղամարդ» մելանխոլիկ մենախոսությունները (որոնք, ըստ իրենց, լուրջ թեմատիկ վերլուծություններ են) դառնում են կատարյալ կերպար ստեղծելու առաջնային դրույթներ:
Ասածս կայանում է նրանում, որ այս կամ այն չափով դիրքավորված մարդը (սա էլ է հարաբերական), երբ անցնում է արդեն կարծիք թելադրելուն (ոչ թե հայտնելուն), դա նմանվում է մի երևույթի, երբ ինչ որ մեկը բանավեճի ժամանակ վիճում է ոչ թե հարցի շուրջ, այլ նրա՝ թե ինչու իր կարծիքը չի ընդունում դիմացինը:
Ասածս ու հորդորս հետևյալն է, եթե դուք մի քիչ հայտնիացել եք, ապա մի ԳԵՐԱԳՆԱՀԱՏԵՔ ՁԵԶ, պայքարեք ձեր մեջ ձևավորվող գերարժեքության բարդույթի դեմ: