Ու թող ձեզանից շատերն ինձ հիմա դավաճան անվանեն,դա ինձ ամենևին չի հուզում:Բայց ես թշնամանք չեմ զգում թուրք շարքային մարդկանց հանդեպ, նրանք քաղաքականության զոհ են, նրանք մեր նման հասարակ մարդիկ են և այս արևի տակ իրենց տեղը ունեն:Հերիք է ոռնոց բարձրացնեք ու սուտի հայրենասեր խաղաք, սթափ մտածեք, մի դարձեք վայրենի գազան, ձեր մարդկային կերպարը մի նսեմացրեք, ձեր վարքագծով մի նմանվեք 1915թ.-ի թուրքի տեսակին, այդ տեսակը քաղաքացիական արժեքով ապրող թուրքի եւ նույն արժեքներով ապրող իմ պես հայերի թշնամին է:Ձեր ոռնոցները ընդամենը անզորությունից ծնված վրեժ է եւ որեւէ արդյունքի երբեք չի բերել ու չի բերելու, իսկ եթե այդքան վճռական եք ու <<հայրենասեր>> Ստամբուլի ավտոբուսի տեղը ցույց կտամ գնացեք.... Ցեղասպանության հարցն էլ դրոշ վառելով չէ, որ պիտի լուծվի: Համարյա մի դար անց էլ Թուրքիան էլի ցեղասպանության է մեզ ենթարկում, կամ ավելի ճիշտ էս անգամ մենք ինքներս ենք մեզ ենթարկում սպանդի, մտավոր, հոգևոր սպանդի: Մենք ինքներս մեզ վերացնում ենք, հայեր:..... . ցեղասպանությունը վաղուց կընդունվեր, եթե մեզ համար կարևոր կիներ միայն ընդունելու փաստը, մեր զոհերի հիշատակը չմոռանալու, հարգելու ու ներողութոյւն խնդրելու փաստը, պատմական ճշմարտությունը վերականգնելու փաստը...բայց չէ որ "մեզ պետք ե" նաև հողեր, փողեր, էլ չասեմ, որ աշխարհում մեր մասին անընդհատ խոսելու ու մեր մասին անընդհատ հիշեցնելու լավ ձև է: Մենք ինքներս մեր ցավից օգուտ ենք փնտրում, մինչդեռ կարելի էր վաղուց լուծել էս հարցը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/gurgen.asatryan/posts/338922459534154
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել