1. Այստեղ ծխող աղջիկներն ավելի շատ են, քան տղաները, ընդ որում տղավարի են ծխում։
2. Այստեղ ականջօղ կրում են տղաները, ընդ որում լավ էլ աղջիկների նման։
3. Ֆինլանդիայում մարդիկ անտարբեր են, այսինքն, երբ մենք սևամաշկ զբոսաշրջիկ ենք տեսնում, գոնե հայացք ենք գցում, նրանք իրենցից տարբերվողներին չեն տարբերում։
4. Մարդիկ ազատ են, մորուքով ու ժպիտով
5. Ֆուտբոլից չեն հասկանում այնպես, ինչպես չեն կարողանում խաղալ, անգամ մարզիկները, խաղերին քար լռություն է, գոռում էի միայն ես։
6. Շատ տարածված է հեծանիվը, ավելին, օրենք է,որ մայթի աջ հատվածով չպետք է քայլես, հեծանվորդի համար է, վարում են տատիկ, պապիկ, ձյաձյաներն ու ուսանողները։
7. Խանութներում հագուստի ու աքսեսուարների գները բարձր են, բայց հյուրերի համար, իրենց համար նորմալ է, որովհետև նույն տրամաբանությամբ էլ վարձատրվում են։
8. Շատ կարգապահ են, մասնավորապես վարորդները, ի դեպ այստեղ տղամարդ վարորդները շատ քիչ են, կանայք են ղեկին։ 
9. Տրանսպորտը երևանյան սակագնից բարձր է, երթուղայինի տոմսն արժե երեք եվրո։
10. Օուլու քաղաքում արձաններ գրեթե չկան, իրենց համար սովորական է, մեզ համար աչք է ծակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել