Bankoboev.Ru_su_35_flanker_e1in.am-ը գրում է.

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի բնակիչները հայտնում են քաղաքի վրա պտտվող անհայտ ծագման կործանիչների մասին: Տրիպոլիում նաև մի քանի ռումբի պայթյունի ձայն է լսվել, հայտնում է BBC-ն:

Միաժամանակ, Տրիպոլիում հրետանային գնդակոծությունների ինտենսիվությունը նվազել է:

Տրիպոլիում BBC-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ կառավարությունում չգիտեն, թե դրանք ինչ ինքնաթիռներ են:

Տեղի ԶԼՄ-ները կարծում են, որ կործանիչները կարող են կապ ունենալ Ֆրանսիայի, Իտալիայի և ՆԱՏՕ-ի ուժերի հետ: Միաժամանակ, Տրիպոլիում ՄԱԿ-ի ներկայացուցիչը պնդում է, որ այդ երկրներից ոչ մեկը կապ չունի դեպքի հետ:

Զինված հակամարտությանը ներգրավված խմբավորումներից ոչ մեկը օդային հարվածների պատասխանատվությունը չի ստանձնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել