
Aravot.am-ը գրում է.
Վերջին մի քանի տարիներին Երեւանում շատացել են ինչպես սուշի մատուցող սրճարաններ-ռեստորանները, այնպես էլ՝ սուշիի սիրահարները: Իսկ ինչո՞ւ չպատրաստել սուշին տանը, մանավանդ, որ Երեւանի սուպերմարկետներում կարելի է գտնել գրեթե ամեն ինչ, ինչ պետք է դրա համար, իսկ պատրաստելն էլ շատ հեշտ է:
Միակ խնդիրն այն է, որ իրական, ճապոնական սուշին պատրաստվում է հում, շատ թարմ ձկից, մենք այդ հնարավորությունը չունենք, սակայն, բարեբախտաբար, կարելի է գնել թույլ աղ դրած սաղմոն կամ մարինացված մանրածովախեցգետիններ, եւ սուշին պատրաստել դրանցով: Ձեզ եմ առաջարկում սուշի-ռոլլի պատրաստման եղանակը:
Անհրաժեշտ մթերքները
Բրինձ (պետք է գնել կլոր, օսլայի մեծ պարունակությամբ բրինձ, դա կարող է լինել «ճապոնիկա», «իտալիկա» կամ «արբորիո» տեսակի)- 250 գրամ
Բրնձի քացախ- 3-4 ճաշի գդալ
Շաքար-1 ճաշի գդալ
Աղ-ըստ ճաշակի
Չորացրած ջրիմուռների հավաքածու «Նորի»- 1 տուփ
Թույլ աղ դրած կամ մարինացված սաղմոն- 100-150 գրամ
Ավոկադո- 1 հատ
Թարմ վարունգ-2 հատ
Կանաչ սոխ- 2 ճյուղ (պարտադիր չէ)
Վասաբի- 25 գրամ
Սերուցքային պանիր- 50-100 գրամ
Կարմիր կամ սեւ ձկնկիթ -50 գրամ (պարտադիր չէ)
Մարինացված մանրածովախեցգետիններ (криветки)- 100 գրամ (պարտադիր չէ)
Մարինացված կոճապղպեղ (имбирь)- 1 բանկա Սոյայի սոուս Ծղոտե փոքր սփռոց
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ