Մի քանի տարի առաջ դպրոցական դասագրքում մի պատմվածք կարդացի, որը տպվեց հիշողությանս մեջ;Մի թագավոր երազ է տեսնում: Իբր երկնքում անհամար աստղեր կան ու նրանց մեջ ՝ մեկը ամենամեծն ու փայլողն է: Հետո բոլոր աստղերը մարում են ու մնում է ամենափայլունը: Թագավորը հրամայում է իր իմաստուններին , որ մեկնաբանեն երազը: Իմաստունը բացատրում է .ՙՙԱմենամեծ աստղը դու ես , տեր արքա, իսկ մնացած աստղերը քո բարեկամներն են: Իսկ այն, որ նրանք հանգան, նշանակում է, որ բոլորը կմեռնեն ու կմնաս մենակ դու՚՚: Թագավորը մռայլվում է ու հրամայում իմաստունին բանտ գցել, տրտմած այն մտքից, որ բոլորը մեռնելու են ու ինքը մենակ է մնալու: Իմաստունին արդեն մահապատժի պիտի ենթարկեին, երբ մի ուսուցիչ է հայտնվում ու ասում, որ ինքը կմեկնաբանի երազը ու թագավորի սրտով լինելու դեպքում թող իմաստունին կյանք բաշխի;Ուսուցիչը մեկնաբանում է՚ՙՙԵրկնքի ամենամեծ աստղը դու ես տեր Արքա, իսկ մյուս աստղերը քո բարեկամներն են: Եվ այն , որ բոլոր աստղերը հանգում են ու մնում է միայն մեծը, նշանակում է, որ դու նրանցից երկար կապրես՚՚:----- Միտքը նույնն էր, բայց բացատրելու ձևը տարբեր: Թագավորը մեղմացած կյանք է շնորհում իմաստունին: Էնքան շատ բան է փոխում ճիշտ ժամանակին , ճիշտ տեղում, ճիշտ ասված բառը;