Imyerevan.com-ը գրում է.
Հիշու՞մ եք ֆիլմերի այն ծովափնյա երկույթները, որտեղ մինչեւ լույս ուրախանում են, լավ երաժշտություն լսում, խմում տոննաներով, պարում ինքնամոռաց, ծանոթանում ու սիրահարվում: Հավաքեք իրերը, եկել է ժամը, որ Հայաստանում էլ նման երեկույթ անենք: Հանդիպում ենք օգոստոսի 16-ին մեր ունեցած ծովափին՝ Սեւանում: Պարեր, կոկտեյլներ ամբողջ գիշեր, հետո էլ մի ամբողջ կիրակի լողափում: Իսկ մինչ այդ առաջարկում ենք կարդալ այն վայրերի մասին, որտեղ նման երեկոները անընդմեջ են:
Ռիմինի, Իտալիա
Ժամանակին այն լոկ ընտանեկան հանգստավայր էր, իսկ հիմա ամենաթույն զբոսաշրջային վայրերից է: Երեկույթները սկսվում են լողափին, հետո տեղափոխվում ակումբներ ու ավարտվում միայն առավոտյան: Այստեղ կան վայրեր, որտեղ դրեսս–կոդ է գործում, որոշ տեղեր էլ մուտքը միայն դիմակներով է, մի խոսքով՝ ամեն բան մտածված է, որ փարթիասերների ժամանակը հետաքրքիր անցնի:
Կանկուն, Մեքսիկա
Կանկունը երբեմն անվանում են «մեքսիակական Լաս-Վեգաս»: Երեկույթներն այստեղ հաճախ սկսվում են ցերեկը լողազգեստների մրցույթից եւ ավարտվում լուսաբացին։ Այս ամենն ուղեկցվում է կրկեսային շոուներով, զվարճալի մրցույթներով: Տեղացիներն ասում են թե այստեղ զվարճանք չգտնեք, ուրեմն այլեւս ողջ չեք:
Փհանգան, Թայլանդ
Կղզին աշխարհին հայտնի է «Լիալուսնի փառատոներով»: Ասում են` աշխարհի հենց այս կետում է լիալուսինն ամենից լավ երեւում: Լիալուսնային տոնը գայլակերպ մարդկանց հավաքում է Հաադ Ռին լողափին՝ պատված լուսաձայնային տեխնիկայով։ Աննկարագրելի տոն դարձող լիալուսնի օրերին Հաադ Ռին են տեղափոխվում աշխարհի ամենահայտնի դիջեյները: Որպես կանոն տոնը շարունակվում է նաեւ առավոտյան, երբ լուսինն արդեն չի երեւում: Խիստ վերահսկվում է ալկոհոլի վաճառքը. պասխանատուներն ամեն ինչ անում են, որ խմել սիրող զվարճասերները հանկարծ չփչացնեն մյուսների տոնը:
Գոա, Հնդկաստան
Գոայի ամենախենթ երեկույթներն անցնում են Անջունում: Լողափը հատկապես մարդաշատ է կիրակի օրերին, երբ բոլոր արմավենիները հատուկ լուսային «զգեսներ են հագնում»: Երեքշաբթի եւ հինգշաբթի օրերը բացառապես ժամանակակից երաժշտություն է հնչում. բոլորը ծանոթանում են երաժշտական աշխարհի նորույթներին: Օրենքով երեկույթները պետք է ավարտվեն երեկոյան 22:00-ին, բայց լինում են օրեր, երբ երեկույթն ավարտվում է լուսաբացին:
Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ