Մենք չենք կարող լռել: Այն, ինչ կատարվում է եզդիների հետ, համամարդկային ողբերգություն է, և սա այն դեպքը չէ, երբ վիշտն ու ցավը կարելի է տանել լռելյայն: Եվ մենք այն ժողովուրդը չենք, որ կարող ենք 21-րդ դարում կատարվող հրեշավոր ոճրագործության վրա աչքերը փակել, լեզուն պապանձել, սիրտը քարացնել: Մենք չենք կարող մասը կազմել անմարդկային սառը անտարբերության: Ի՞նչ է պատահել մեզ հետ... Գուցե անզորության զգացողությունը բթացրել է մեր մյու՞ս զգացողությունները: Շարժվե՛ք վերջապես: Սատարել է պետք: Եզդին պիտի զգա, որ Հայը իր կողքին է: Եզդու ցավը մեզ օտար չէ: Տառապանքի մեծ փորձ ունեցող հայ ժողովուրդը, որի անցյալի մեծ ողբերգության մասին հիշատակումն անգամ վիշտ ու դառնություն է պատճառում ներկայիս մեր սերունդին, պիտի կարողանա վերապրել իր ցավը ուրիշի դժբախտության մեջ և զգա ուրիշի ցավը ամենայն խորությամբ: Այլապես մեզ համար մեծ աշխարհից ի՞նչ ենք պահանջում և ի՞նչ իրավունքով... 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել