Եվրամիության մայրաքաղաքն` իր ողջ հմայքովArmnewsTV.am-ը գրում է.

Ամառային արձակուրդները ամեն տարվա օգոստոսին կերպարանափոխում են Բելգիայի մայրաքաղաքը: Եվրամիության ղեկավար մարմինների կենտրոնակայանը տարվա այս շրջանում ապաքաղաքականացվում է: Արձակուրդ է: Փոխարենը Բրյուսելը ընդունում է հազարավոր զբոսաշրջիկների աշխարհի բոլոր ծայրերից: Քաղաքականությանը փոխարինում է մշակույթը: 

Բրյուսելը տպավորիչ ճարտարապետությամբ է առանձնանում Լեոպոլդ երկրորդի ժամանակներից: Թագավորական պալատը ամառային արձակուրդներին կարճ ժամկետով բաց է լինում այցելուների համար: Բրյուսելում գործում է երաժշտական գործիքների թանգարան, այս տարի այստեղ նշում են սաքսոֆոնի երկուհարյուր ամյակը: Այն ստեղծել են Բելգիայում: 

Օգոստոսի երկրորդ կեսից Բրյուսելը աստիճանաբար վերադառնում է բնականոն կյանքին, տաքսու վարորդների ուղևորների քանակը մնում է նույնը, բայց զբոսաշրջիկների փոխարեն ծառայությունից սկսում են օգտվել Եվրամիության մարմինների աշխատակիցները: Սեպտեմբերից մշակութային գերակայությունը տեղը զիջում է քաղաքականությանը:

Տեսանյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել