Արևմտյան Աֆրիկայում Տոգոյի բնակչուհիներին կոչ են անում երկուշաբթի օրը սեքսադուլ հայտարարել, հաղորդում է BBC-ն: Սեքսադուլը պետք է տևի մեկ շաբաթ:
Տղամարդկանց մերժելով սեքսում` կանայք այդ կերպ սատարում են ընդդիմության ակտիվիստներին (որոնք ձերբակալվել են վերջերս տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ժամանակ) ազատ արձակելու արշավներին:

Ընդդիմության առաջնորդ Իզաբել Ամենգավին կանանց կոչ է արել «հայրենիքի դարպասները մեկ շաբաթով փակել տղամարդկանց համար»:
Ընդդիմությունը պահանջում է, որպեսզի Էյյադեմա ընտանիքը հեռանա իշխանությունից: Նրանք երկիրը կառավարում են արդեն 40 տարի:
1ին.ամ
-------------------------------------
Համոզված եմ` նման մասսայական ակցիան մեր երկրում հեղաշրջում կառաջացներ (:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել