Արամ Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է |
Մի բարերար, ով ցանկացավ անհայտ մնալ, վերջերս Քարվաճառում զոհված պայմանագրային զինծառայող Արամ Գրիգորյանի ընտանիքի համար մի կլորիկ գումար էր ուղարկել, այսօր Պարտիզակ գյուղում էինք և գումարը փոխանցեցինք ընտանիքին:
Արամի շատ գեղեցիկ ընտանիքը, որտեղ մեծանում են երեք անչափահաս երեխա, այդ գումարի կարիքն իրոք շատ ուներ: Մանրամասն ծանոթանալով Արամի կենսագրությանը, անցած ճանապարհին, կատարած սխրանքներին՝ մեծ վստահությամբ կարող եմ ասել, որ ազգը Հերոս է կորցրել, որի կարիքն այնքան շատ ունի: Արամը նաև գեղեցիկ բանաստեղծությունների ու երգերի բառեր է գրել, որն ընթացքում կներկայացնենք: Մոտ ժամանակներս մեր լրագրողներից մեկի օգնությամբ մի ծավալուն նյութ կպատրաստենք Արամի հերոսական պահերով լի կյանքի մասին. ազգը պետք է մոտիկից ճանաչի իր Հերոսներին:
հ.գ. անչափ շնորհակալ ենք այն բարերարին, ով օգնության ձեռք մեկնեց այս ընտանիքին, հուսամ՝ այս քայլը վարակիչ բնույթ կունենա:
Աստված պահապան Արամի երեք փոքրիկ հրեշտակներին: