Yerkir.am-ը գրում է.
Այս պահին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և ԱԺ 6 խմբակցությունների մեկական ներկայացուցիչներ գտնվում են Տավուշի մարզի սահմանային դիրքերում:
Պատգամավորների թվում են «Ժառանգությունից»` Ռուբեն Հակոբյանը, ՀՀԿ-ից` Գագիկ Մելիքյանը, ԲՀԿ-ից` Գուրգեն Արսենյանը, ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանը, ՕԵԿ-ից` Իշխան Խաչատրյանը և ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ իրենք արդեն եղել են Տավուշի մարզի Մովսես գյուղում և հանդիպել տեղի բնակիչների հետ, իսկ այժմ գտնվում են սահմանապահ դիրքերից մեկում: Պատգամավորը հիշեցրեց, որ այսօրվա այցը նախօրոք ձեռքբերված պայմանավորվածության արդյունքն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/am/news/71643.htm
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



