Operativ.am-ը գրում է.
Մադոննան ծնվել է Հուրոն լճի ափին գտնվող Բեյ Սիթի փոքր քաղաքում , Միչիգան նահանգ, ԱՄՆ (1958 թ., օգոստոսի 16) ։ Նա սերում է կանադական ֆրանսիացիներից, հայրը՝ Սիլվիո Չիկկոնեն, իտալական ծագումով ամերիկացի է, աշխատում էր որպես ինժիներ-դիզայներ Chrysler/General Motors ընկերությունում։ Մադոննան 6 երեխաներից 3-րդ է իր ընտանիքում։
Մադոննան մեծացել է կաթոլիկ ընտանիքում։ Մադոննայի մայրը մահացել է կրծքի քաղցկեղից 30 տարեկանում (1963թ.)։ Հայրը ամուսնացել է սպասուհու հետ, նրանք ունեցան 2 երեխա։ Մադոննան համոզեց հորը որպեսզի հաճախի բալետի դասընթացների։ Դեռ երիտասարդ տարիքում նա հաճախում էր Սուրբ Ֆրեդերիկի, Սուրբ Էնդրույի և West Middle դպրոցներ։ Դպրոցն ավարտելուց պես նա ընդունվում է Միչիգանի համալսարան, որտեղ ստանում է պարային կրթություն։
Երբ Մադոննայի դասախոսը համոզում է նրան շարունակել պարողի կարիերան, նա լքում է համալսարանը և 1977 թվականին գալիս է Նյու Յորք։ Որոշ ժամանակ նա աղքատ կյանք էր վարում, քանզի համարյա գումար չուներ։ Որոշ ժամանակ նա աշխատում էր որպես մատուցողուհի։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ