Տավուշցիները բերքահավաք են սկսել կրակի տակ գտնվող տարածքներումArmlur.am-ը գրում է.

Armlur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Տավուշի մարզի մի շարք համայնքներում օրեր առաջ հակառակորդի կողմից հնչած կրակոցների հետևանքով հացահատիկի հավաքման գործընթացը ժամանակավորապես դադարեցվել էր: Ինչպես Armlur.am-ին տեղեկացրեց Մովսես համայնքի ղեկավար Արարատ Ավալյանը, արդեն մի քանի օր է՝ կրակոցներ չեն հնչում, վիճակը բավականին խաղաղ է: Այս հանգստությունն օգտագործելով՝ գյուղացիներն արդեն 2 օր է՝ սկսել են հացահատիկի հավաքն առավել վտանգավոր վայրերում: «Էն ժամանակ որտեղ կրակոցներն ավելի շատ էին հնչում, այդ հատվածներում բերք չէինք կարողանում հավաքել: Արդեն որերորդ օրն է ՝ կրակոցներ չկան, ու 2 օր է՝ սկսել ենք վտանգավոր հատվածում հավաք կատարել: Եթե իրավիճակն այս կերպ պահպանվի 4-5 օրից կավարտենք»,- հայտնեց համայնքապետը: Վերջինիս փոխանցմամբ՝ իրենք հացահատիկի հավաքը բավականին ուշացրել են, ինչը կարող է բերքի կորուստների պատճառ դառնալ: Իսկ կրած վնասը, ըստ Ա. Ավալյանի, կկազմի ամենաշատը 20 %: «Հնձի ժամանակ, երբ մեքենան սկսի աշխատել, հատիկներ կարող են թափվել, ու մոտավորապես 10-15 % կարող է լինի վնասը, ամենաշատը՝ 20: Բայց ամեն դեպքում դա մենք այնքան էլ չենք համարի կորուստ: Հիմա կարևորն այն է, որ հասցնենք եղածը հավաքենք»,- շարունակելով խոսքն՝ ասաց Մովսեսի համայնքապետը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել