Life.panorama.am-ը գրում է.

Մաշկի համար վտանգավոր 5 մթերք

Սննդակարգին հետևել պետք է ոչ միայն ամռանը լողափում լողազգեստ հագնելու համար, այլև առողջ մաշկ ունենալու համար, քանի որ այն, ինչ ուտում ենք, ուղղակի ազդում է մեր տեսքի ու մաշկի վրա: Այդ պատճառով հարկ է նվազեցնել հետևյալ ուտելիքների չափաբաժինը.

1.Կիսաֆաբրիկատներ և ֆաստ-ֆուդ

Համային հավելումների և կոնսերվանտների մեծ քանակը, սպիտակ հացը, չիպսերը, ֆրին, ըմպելիքներում և աղանդերում շաքարի պարունակությունը բարձրացնում է արյան մեջ շաքարի մակարդակը, ինչի հետևանքով մեծանում է մաշկային ճարպի արտադրումը և մաշկի վրա ցան է առաջանում: Բացի այդ, կիսաֆաբրիկատները և ֆաստ-ֆուդը քայքայում են հյուսվածքները, որոնք պատասխանատու են մաշկի առաձգականության վրա, ի հայտ են գալիս վաղաժամ կնճիռներ:  

2. Կաթնամթերքներ

Եթե նկատել եք ձեր դեմքի ստորին հատվածում մաշկի տակ գոյացող կորեակներ, ապա, հնարավոր է, ավելի շատ կաթնամթերք եք օգտագործում, քան անհրաժեշտ է Ձեր օրգանիզմին: Մաշկի վրա վատ կարող է ազդել նաև պանիրը:

3. Շաքար

Եթե մաշկի հետ խնդիրներ ունեք, ցաներ են առաջանում, ապա շաքարը պետք է ամբողջությամբ հանեք սննդակարգից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել