38235991in.am-ը գրում է.

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, ըստ երևույթին, այժմ կփորձի նաև ահաբեկչություններ կազմակերպել ընդդեմ ԱՄՆ-ի և Եվրոպայի: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ամերիկյան հատուկ ծառայություններին:

Համաձայն տեղեկությունների՝ ծայրահեղականները փորձում են Եվրոպայում ստեղծել իրենց «բջիջները»՝ նախևառաջ օգտվելով այն բանից, որ կարողացել են իրենց կողմը գրավել Հին աշխարհի հազարավոր քաղաքացիների՝ Իրաքի և Սիրիայի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար: Բացի այդ, գրոհայիններն իրենց ձեռքի տակ ունեն տարատեսակ զենքեր, մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա՝ ներառյալ զենիթահրթիռային համալիրներ, տանկեր, գաուբիցներ:

«Մենք տեսնում ենք դրա արտաքին ահաբեկչական հավակնությունների ընդլայնումը: Որքան դրա ունակություններն աճում են, այնքան այն ներգրավում է ավելի շատ օտարերկրացի ծայրահեղականների: Նրանց մի մասը հայրենիք է վերադառնում՝ «բջիջներ» ձևավորելու համար»,- ասել է ասուլիսի բանագնացներից մեկը:

Նրա խոսքերով՝ առանձին շրջաններ գրավելով՝ ««Իսլամական պետությունը» ցանկանում է դուրս գալ նման գործունեության շրջանակներից և արտաքին հարձակումներ իրականացնել» այլ երկրներում ու տարածաշրջաններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել