Լիբանանահայ երգիչ Փիթեր Ջամբազյանը, ով երաժշտական աշխարհում հայտնի է Փիթեր Ջեմ անունով կրկին Հայաստանում է և կրկին իր առաքելությանը հավատարիմ՝ պիտի փոխանցի «Դրական պատգամ`Երաժշտության, Արվեստի, Խոսքի ուժով»-"Positive message through the power of Music, Art and Speech".: Նրա բոլոր նախագծերը՝ հասարակական՝ մասնավորապես երաժշտական այս խորագիրն են կրում: Այս խորագրի տակ էր նաև խաղաղության տուրը՝ Եվրոպայի ավելի քան 20 երկներում, որտեղ մեծ ընդունելության արժանացավ նրա «Եթե դու ուզում ես» երգը: Փիթերը իր խաղաղասեր գործունեության համար արժանացել է նաև ՄԱԿ – ի «խաղաղության դեսպան» կոչմանը: Նա բազմիցս կրկնում է, որ խաղաղությունը յուրաքանչյուրիցս է սկսվում, որ մեծ երազանքի՝ խաղաղության համար, փոքր նպատակ է պետք:
Ծնվել եմ Բեյրութում, ստեղծագործել սկսել եմ փոքր տարիքից.
Միշտ սիրում էի նոր իմպրովիզներ ամեն բանի մեջ, պատանեկան տարիներին որոշեցի լրջորեն զբաղվել երաժշտությամբ, քանի որ միակ ասպարեզն էր, որտեղ անսահմանորեն կարող էիր ստեղծագործել ու իմպրովիզներ անել: Անհատական ապրապմունքերի գնացի, առաջին կիթառիս հետ հենց ուսանելուս առաջին տարում գրեցի առաջին երգս, որը մինչ օրս ներառում եմ իմ երգացանկում և արդեն առաջին ալբոմումս. "Lets rock and roll":
Ազդեցություն կրել եմ բազմաթիվ երաժիշտներից ու երաժշտական խմբերից.
Արթուր Մեսչյանը եղավ հայ առաջին կատարողը, որից ներշնչվեցի, ապա լիբանանցի Ռահբենիս եղբայրները, հետո այնպիսի նշանավոր խմբեր, ինչպիսիք են "Deep purple", "The Beatles"...
Բազմաթիվ երգեր եմ հեղինակել հայերեն, անգլերեն, արաբերեն լեզուներով.
Հայերեն երգերս քիչ են, բայց երաժշտական ձևավորման մեջ հայակական տարրերով սիրում եմ իմպրովիզներ անել և ամեն տեղ, ուր լինում եմ շրջագայության, կատարում եմ մի քանի հայերեն երգեր:
2010 թ. ի հոկտեմբերին Կալիֆորնիայում ձայնագրեցի առաջին ձայնասկավառակս՝ "Vibrations" անունով.
Պատրաստում եմ ձայնագրել նոր ալբոմս.Նոր ալբոմում մեկ երգ նվիրել եմ թմրանյութերի դեմ պայքարին:
Ուրախ եմ, որ նորից հայրենիքում եմ ու համերգով պիտի ներկայանամ: Այստեղ ուզում եմ թողնել իմ փոքրիկ պատգամը՝ "Positive message through the power of Music, Art and Speech":