Life.panorama.am-ը գրում է.

Սեռական կյանքում բազմազանություն մտցնելու համար զուգընկերները, երբեմն, կիրառում են սեքս-ապրանքներ. դրանց մի մասը սեռական կյանքն ավելի վառ դարձնելու համար են, մյուս մասը, պարզապես, ինքնաբավարարման միջոց: Իսկ ի՞նչ հետևանքների  կարող են հանգեցնել  սեքս-շոփերում ներկայացվող ապրանքները, դրանք կարո՞ղ են լրացնել սեռական կյանքում առկա բացը.Life.panorama.am-ի  այս և այլ  հարցերին պատասխանել է հոգեբան Աննա Բադալյանը:

Սեքս-շոփերում ներկայացվող որոշ ապրանքներ ինքնաբավարարման համար են:Զուգընկեր չունեցող անձանց հոգեբանության վրա դրանք ինչպե՞ս կարող ենանդրադառնալինչի՞ կարող են հանգեցնել:

-Սեքս -շոփերի առկայությունը  որոշակի առումով անհրաժեշտ է, քանի որ այն կարող է առաջարկել այնպիսի ապրանքներ, որոնք բազմազանություն և յուրահատկություն կմտցնեն զուգընկերների կյանքում: Այնուհանդերձ, դուք ճիշտ նշեցիք. ներկայացվող որոշ ապրանքներ զուգընկեր չունեցող անձանց ինքնաբավարարման համար են: Բնականաբար, նմանատիպ երևույթները կարելի է որակել որպես հոգեբանական լուրջ շեղում:  Այն կարող է արդյունք լինել պաթոլոգիկ վախի կամ խորը թերարժեքության: Իսկ այս կարգի ապրանքանիշի ձեռքբերումը կարող է ավելի բարդացնել խնդիրը և խեղաթյուրել առանց այն էլ խոցելի ներաշխարհը:

-Այն ապրանքներըորոնք նախատեսված են սեռական կյանքն ավելի վառ ևհետաքրքիր դարձնելու համար ծառայո՞ւմ են միայն այդ նպատակինթե՞ այլհետևանքների էլ կարող են հանգեցնել:

-Այստեղ երկընտրանք չկա, կա երկու հստակ պատասխան: Առաջինը՝ այն զուգընկերները,  ովքեր իրականում կայացած են, հոգեբանորեն հասուն և սեռական փոխհարաբերություններում գրագետ, ապա այն ապրանքները, որոնք նախատեսված են սեռական կյանքն ավելի հետաքրքիր դարձնելու համար, իրականում ծառայում են միայն այդ նպատակին: Հակառակ դեպքում հիվանդագին մոտեցում է, հիվանդագին երևակայությամբ ու հիվանդագին հետևանքներով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել