pen_mini1in.am-ը գրում է.

Հաճախ դժվար է լինում նկատել սեփական տեքստում եղած վրիպակները: Փորձագետներն ասում են, որ դա ոչ թե հիմարության կամ անփութության հետ է կապված, այլ տեղի է ունենում այն պատճառով, որ մեր ուղեղը ավելի բարդ խնդիրներ է լուծում, պատմում է Prothom Alo-ն: Տեքստը գրելիս մարդիկ շատ բաներ ավտոմատ են անում և չեն մտածում այն մասին, որ տառերը բառերի են վերածում, իսկ բառերը նախադասության: Նրանք փորձում են նախադասություններով բարդ գաղափարներ արտահայտել, որպեսզի պարզ լինի գրվածի իմաստը:

Խեֆիլդի համալսարանից հոգեբան Թոմ Ստաֆֆորդը ասում է. «Գրելու ժամանակ մենք փորձում ենք փոխանցել իմաստը: Դա բարձր մակարդակի խնդիր է: Դժվար է նկատել ամեն մի դետալ, քանի որ մենք համակարգիչներ և տվյալների բազա չենք»: Նրա խոսքերով՝ սեփական աշխատանքը ստուգելիս, մենք ստուգում ենք այն միտքը, որը ցանկանում ենք փոխանցել: Գնահատելով իմաստը, մենք շատ մանր դետալներ բաց ենք թողնում:

Մարդիկ իրենց վրիպումները չեն տեսնում, քանի որ էկրանի տարբերակը մրցում է գլխում գտնվող տարբերակի հետ: Թոմ Ստաֆֆորդը խորհուրդ է տալիս առավելագույնս անջատվել սեփական աշխատանքից, այնպես, կարծես դա ուրիշի գրածն է: Այդ նպատակով խորհուրդ է տրվում տպել աշխատանքը, հետո այն ստուգել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել