Հայ ռեժիսորի  ֆիլմը ռուսական կինոյի փառատոնում ճանաչվել է լավագույնըPanorama.am-ը գրում է.

Ռուսական կինոյի «Պատուհան դեպի Եվրոպա» 22-րդ փառատոնի «Խաղարկային ֆիլմ. համատեղ արտադրություն» անվանակարգում լավագույնն է ճանաչվել Հրաչ Քեշիշյանի «Շնորհակալություն հայրիկ» կինոնկարը, որի պրոդյուսերը Միքայել Պողոսյանն է: Այս մասին տեղեկանում ենք փառատոնի պաշտոնական կայքից:

Լիրիկական կոմեդիայի ժանրում նկարահանված ֆիլմի պրեմիերան կայացել էր մայիսի վերջին Երևանում: Գլխավոր դերակատարուհին Նյու Յորքից Քրիստա Մարիա Դոնարգոն է, գլխավոր դերերում են Միքայել Պողոսյանը, Վիգեն Ստեփանյանը, Լևոն Հարությունյանն ու այլք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել