ebola-outbreak-responsible-for-59-deaths-confirmed-in-west-africa1in.am-ը գրում է.

Առնվազն կես տարի կարող է պահանջվել Էբոլա տենդի բռնկումը վերահսկողության տակ վերցնելու համար: BBC-ի ռուսական ծառայության տեղեկացմամբ՝ այսպիսի պնդմամբ հանդես է եկել «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության ղեկավար Ջոաննա Լյուն:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ուժեղացնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ազդեցությունը, քանի որ համաճարակը զսպելու համար պետք է վերահսկողության տակ վերցնել Էբոլայի բռնկումը Լիբերիայում:

Լյուն նաև հայտնել է, որ առողջապահության ոլորտի աշխատակիցների շրջանում արդեն 80 մահ է գրանցվել, ևս 170 մարդ վարակված է:

Արևմտյան Աֆրիկայում Էբոլա տենդի համաճարակի հետևանքով արդեն 1 000-ից ավել մարդ է մահացել, ներկայումս վիրուսակիրների թիվը գնահատվում է 1975:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել