Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում համաշխարհային ֆուտբոլի 7 աստղերի, ովքեր օգնել և օգնում են կարիքավոր երեխաներին, ովքեր ոչ միայն աշխարհահռչակ մարզիկներ են, այլև իսկական բարեգործներ։ Անկախ այն բանից, թե որ թիմի և որ ֆուտբոլիստի երկրպագուն եք, դուք չեք կարող չհարգել այս մարդկանց։ Նրանք իրավամբ արժանի են դրան։
Յակուբ Բլաշչիկովսկի
Այն բանից հետո, երբ 1996 թվականին ապագա ֆուտբոլիստի հայրը սպանեց իր կնոջը՝ Յակուբի մորը, Կուբան (այդպես են նրան անվանում երկրպագուները) իր անձնական կյանքը թաքցնում էր երկաթե շղարշի հետևում: 2014 թվականի գարնանը 28-ամյա ֆուտբոլիստը 60 հազար եվրո փոխանցեց լեհական «Լեխ» ակումբի 11-ամյա երկրպագուի՝ Դոմինիկ Մլինկովյակի հաշվին, ով քաղցկեղով հիվանդ էր, և նրա ծնողները գումար չունեին, որ շարունակեին պայքարել երեխայի կյանքի համար: Ի սկզբանե ֆուտբոլիստը ցանկանում էր, որ իր անունը չհրապարակվի, սակայն Դոմինիկի մայրը պնդեց և «Բորուսիայի» սրտացավ ֆուտբոլիստի կատարած այս քայլի մասին ամբողջ աշխարհն իմացավ:
Չավի
2012 թվականի մարտին Բարսելոնայի «դիրիժորն» ՈւԵՖԱ-ից ստացավ 100 հազար եվրո մրցանակ՝ որպես նախորդ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականի ավագ: Չավին ամբողջ գումարն ուղղեց «Կարմիր խաչի» հովանու ներքո գործող կազմակերպություններին, բայց դրանով իսպանացի ֆուտբոլիստը չսահմանափակվեց: 2013 թվականին Չավին ամուսնացավ Նուրի Կունիերայի հետ և իրենց հարսանիքից ստացված ողջ հասույթով ուռուցքաբանական հիվանդություններով տառապող երեխաների բուժման նպատակով հիվանդանոց կառուցեց: 2013 թվականի գարնանը «Բարսան» Չեմպիոնների Լիգայի՝ ՊՍԺ-ի հետ խաղում Չավին հաջող իրացրեց 11 մետրանոց հարվածն ու խաղից հետո խոստովանեց, որ գոլը նվիրել է քաղցկեղով տառապող 10-ամյա Միկելին: Ավելի վաղ ֆուտբոլիստը երեխային խոստացել էր առողջանալուց հետո նրան տանել կատալոնացիների հետ մարզվելու:
Լիոնել Մեսի
«Ոսկե գնդակի» քառակի դափնեկիր Լիոնել Մեսին 600 հազար եվրո տրամադրեց իր ծննդավայրի՝ Ռոսարիոյի մանկանան հիվանդանոցին: Այս գումարի մի մասը՝ 152 հազարը, տրամադրվեց մարզական համալիրի կառուցմանը: Դրանից առաջ արգենտինացի ֆուտբոլիստը վճարեց մարոկացի դեռահաս Վալիդ Քաշաշի 6 տարվա բուժման գումարը, ով տառապում էր հասակի հորմոնի պակասուրդով: Մեսին վարպետության դասընթաց անցկացրեց 11-ամյա Սուֆիանի հետ, ում ոտքերը ծնկից ներքև անդամահատված էին: Վիրահատությունից հետո անգամ տղան չէր հրաժարվել ֆուտբոլիստ դառնալու իր երազանքից և մարզվել էր Մեսիի հետ:
Շարունակությունն՝ այստեղ:



