Աստղային կենդանիներ. Սոնա Շահգելդյանի «լկստված» Հիլդան (լուսանկարներ) Life.panorama.am-ը գրում է.

Կենդանիները մարդկանց բարեկամներն են,  իսկ ոմանց համար էլ՝ եղբոր, քրոջ, երեխայի պես մի բան: Նրանց սիրում են, ընտելացնում, վարժեցնում, իսկ ոմանք կենդանիներին անգամ դարձնում են իրենց  իմիջի մի մասը: Life.panorama.am-ը ներկայացնում  է «Աստղային կենդանիներ» խորագրով շարքը, որի շրջանակներում կանդրադառնանք կենդանի պահող աստղերին, ովքեր կպատմեն վերջիններիս հետ կապված հետաքրքիր դեպքեր, կպարզաբանեն՝ ինչ դերակատարություն ունեն այդ էակներն իրենց կյանքում: Այսօր մեր ուշադրության կենտրոնում երգչուհի Սոնա Շահգելդյանն է և նրա շունը՝ Հիլդան:

Նա արդեն 6 տարեկան է, պատկանում է  բոլոնկա ցեղատեսակին: Փոքրիկ Հիլդուկին (այդպես են անվանում նրան տան անդամները)  Սոնան նվեր է ստացել եղբորից:

«Ես միշտ երազել եմ շուն պահել, հատկապես՝ բրդոտ շուն,  տարիներ առաջ այդ երազանքս իրականացավ, ես ունեցա աշխույժ, խելացի Հիլդուկին, ով ամեն բան հասկանում է, մեզ շատ նվիրված է, կարելի է ասել՝ մեր տան անդամն է, ուր գնում ենք՝ մեզ հետ տանում ենք: Այժմ էլ հանգստանում ենք Դիլիջանում, և Հիլդան ևս մեզ հետ է»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց երգչուհին:

Նա հավաստիացնում է, որ Հիլդուկն իրեն ճանաչում է անգամ էկրանից, ունկնդրում է իր երգերը: Հավատարիմ ընկերը նույնիսկ ներկա է եղել իր տիրուհու տեսահոլովակի նկարահանումներին.

«Հնարավոր է՝ առաջիկայում ներկայացնեմ տեսահոլովակ, որտեղ կնկարահանվի նաև Հիլդան, կսպասեմ, որ  համապատասխան երգ ունենամ և անպայման կիրականացնեմ այդ գաղափարը»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել