Հոգեբուժությունը բժշկական մասնագիտություն է: Հոգեթերապիան կիրառվում է և հոգեբուժության, և պրակտիկ հոգեբանության մեջ և նպատակ է հետապնդում մարդուն տալ հոգեկան առողջություն:
Հոգեբուժության մեթոդն է խոսքը և դեղատվությունը, այսինքն դեղեր նշանակելը, իսկ հոգեբանության մեթոդը՝ միայն խոսքը: Հոգեբուժության առարկան հոգեկան հիվանդություններն են: Հոգեբանության առարկան հոգեբանական խնդիրներն են՝ իրենց տարբեր դրսևորման աստիճաններով: Քահանայությունը մի կարգ է, որը սահմանված է Աստծու կողմից Սուրբ Եկեղեցում՝ մարդուն հոգևոր առողջություն տալու համար: Քահանայության մեթոդը խոսքն է և սպասավորությունը, որոնցով մարդը, հաղորդակից լինելով Աստծու հետ, բժշկվում է մեղքերից՝ ստանում է հոգևոր առողջություն: Քահանայության առարկան մարդու մեղքով վնասված հոգին է: Հոգեբանական և հոգեկան առողջությունը ուղղակի կախված է հոգևոր առողջությունից:
Օրհնությամբ` Տ. Սմբատ քահանա Սարգսյան
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Qahana.am/photos/a.347086518732843.82767.340997979341697/631052777002881/?type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել