Շնորհավորում եմ բոլորիս, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մանկապարտեզներին մատակարարած փտած մսի պատմության բացահայտումից 3 օր հետո որոշ ա իրականացնել իր վրա օրենքով դրված պարտականություններն ու զբաղվել խնդրով:
Պետական բյուջեից ֆինանսավորվող սույն կառուցում արդեն մոռացել, որ իրենք սպասարկում եմ սպառողի շահերը, ոչ թե՝ տնտեսավարողի: Գիտե՞ք ինչ մեխանիզմով գործում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, ասեմ՝
Ստուգումներ են իրականացնում ինչ-որ տնտեսվարողի մոտ, հայտնաբերում են խախտում ու էդ խախտման մասին հանրությանը չիրազեկելու դիմաց կլորիկ գումար են պահանջում: Գումարը ստանալով՝ հարցը ջրվում ա: Իսկ եթե տնտեսվարողը գումարը չի տալիս հաջորդ օրը ՍԱՊԾ-ն մի սրտաճմլիկ ռելիզա տարածում ու հայտարարում որ արգելանք ա դրել ընկերության արտադրանքի վրա: Ու արտադրանքի վրայից արգելանքի հանելու արագությունը ուղիղ համեմատական ա տնտեսվարողի կողմից մաղարիչով ՍԱՊԾ ներկայանալու արագությանը:
Պակաս ուշագրավ չի նաև Երևանի քաղաքապետարանի երեկվա պարզաբանումը՝ ըստ որի ստացվումա, թե առաջին անգամ ա մանկապարտեզ փտած մսի առաքվել ու 20 րոպե հետո օրինապահները բացահայտել են ապօրինությունը: Լրիվ կռիվ կինոյի սենցարա…., բայց խնդիրն էնա, որ հավատացող չկա:
Թե ՍԱՊԾ-ն, թե քաղաքապետարանը լիքը հարցրերի պատասխան պետքա տան՝ մեկը հանցավոր անգործության, մյուսն էլ՝ «քուչից» մատակարար ընտրելու, անհայտ թռչնաֆաբրիկայից միս գնելու ու ատկատ ստանալու համար:
Ու էդ պատասխանը առաջին հերթին պետքա տան էն երեխաների ծնողներին, որոնց համար փտած միս են առաքել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Moderator70/posts/521187148014068
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել