1in.am-ը գրում է.
Երեքշաբթի ամերիկյան Fox News հեռուստաալիքի եթերում հաղորդավարներից մեկը՝ բժիշկ Քիթ Էլբոուն, խոսել է ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի արշավի մասին՝ ուղղված երեխաների առողջ սննդին:
Հաղորդավարը կարծիք է հայտնել, որ մինչ շրջապատողներին սովորեցնելը, թե ինչպես պետք է սնվել, հարկ է, որ Միշել Օբաման նախ սեփական սննդակարգը մշակի:
Էլբոուն ասել է. «Եկեք անկեղծ լինենք՝ մի՞թե նա երբեք չի ուտում ֆրի կարտոֆիլ: Մի՞թե միայն գազար ու վերջ: Ես դրան չեմ հավատում»:
Հաղորդավարներից մեկը՝ Լիզա Քենեդի Մոնտհոմերին, ընդհատել է բժիշկ Էլբոուին՝ հայտարարելով, որ իրեն դուր է գալիս Միշել Օբաման, իսկ մյուսը հրաժարվել է քննարկել այդ թեման:
Նշենք, որ Միշել Օբաման կշռում է 77 կգ է, հասակը 180 սմ է, իսկ դա նշանակում է, որ նրա մարմնի զանգվածի ինդեքսը հավասար է մոտ 23-ի, ինչը բացարձակ նորմայի սահմաններում է:
Հաղորդավարի խոսքերը չէին կարող պատասխան բուռն արձագանք չառաջացնել: