Հայաստանում գլխավոր խնդիրը գերհոգնածությունն է: Հայաստանի բնակչության 70 տոկոսից ավելին գերհոգնածություն է ստացել: Պատկերացրեք մի ժողովուրդ, որն աշխատում է տարին 12 ամիս, օրը՝ 18 ժամ, ապա այդ երկրի բնակչության ՕԳԳ-ն հաստատ շատ ցածր է լինելու: Հայաստանում գոյատևելու համար ըստ անձի հաշվարկի ամսեկան անհրաժեշտ է վաստակել գոնե 100 հազար դրամ: Պատկերացրեք, որ եթե քո ընտանիքը կազմված է 3-4 անդամներից, բնականաբար սա մինիմում հաշվարկն եմ ներկայացնում, ապա այդ 300-400 հազար դրամը վաստակելու համար դու պետք է 2 տեղ աշխատես, իսկ 16-18 ժամ աշխատել և այսպես ամբողջ տարին ամենաշատը մի 2 տարի դիմանաս: Իմ պրակտիկ օրինակով առավոտյան ժամը 08-ից մինչև գիշերը 01-ն աշխատում էի, ու պատկերացրեք, որ եթե 3 անդամից կազմված իմ ընտանիքին օգնության չհասնեն ջավախքում բնակվող ծնողներս հաստատ այդ 2-տեղյա աշխատավարձս ծերը ծերին չէր բավականացնի, ստանում էի մոտ 150 հազար ցերեկը աշխատելու դիմաց և , 120 էլ՝ գիշերը և փաստորեն այն 30 հազարը պակասում էր ամեն ամիս: Վերջին 5 տարիների ընթացքում գրանցելով սարսափելի գնաճ, աշխատավարձերի բարձրացում այդպես էլ չենք գրանցել, իսկ նրանք, ովքեր կփորձեն հակադարձել, ապա եկեք ամսեկան 50 հազար դրամով ընտանիք պահեք, վերջին այսպես ասած աշխատավարձերի բարձրացումից հետո այդքան են ստանում պետական հիմնարկներում օրինակ գիտաշխատողները: Թվաբանությամբ ձեզ շատ չծանրաբեռնելու համար ցանակնում եմ նաև ավելացնել, որ Հայաստանի բնակչության մի 30 տոկոսն էլ հոգնել է պարապությունից և անիմաստ բաներ անելուց: Այնպես, որ ազգային ռեստարտ է պետք այլապես կկախվենք:
Դեղատոմս: Ցածր աշխատավարձի դիմաց չաշխատեք: Շաբաթվա ընթացքում գոնե մեկ օր անպայման հանգստացեք: Վերցրեք արձակուրդ և մեկնեք որևէ հանգիստ վայր, որտեղ չի լինի բջջային և ինտերնետ: Ազատվեք երկրորդ աշխատանքից ու երեկոները նվիրեք ձեր ընտանիքին, բարեկամներին, ընկերներին ու հաճույքներին: