1in.am-ը գրում է.
Քիմիկոսների ամերիկյան միության հանդիպմանը ներկայացվել է բիոմարտկոցի նախատիպ, որն էլեկտրաէներգիա է արտադրում խոնավ մաշկի հետ շփման արդյունքում: Այս մասին հայտնում է BBC-ն: Բիոմարտկոցը կիրառում է մարդու քրտինքում առկա կաթնաթթուն:
Այսպիսով՝ հայտնվել է սարքի ստեղծման հնարավորություն, որը կարող է էներգիայով ապահովել թվային ժամացույցները, մոնիտորները և նույնիսկ սմարթֆոնները:
«Մեր սարքն առաջինն է, որը կիրառում է քրտինքը: Դրանում է կայանում նրա սկզբունքային նորարարությունը»,- ասել է Սան Դիեգոյում Կալիֆոռնիայի համալսարանի դոկտոր Վենչժաո Ցզյան:
Այն դեռևս ստեղծում է ոչ շատ էներգիա՝ ընդամենը 4 միկրովատտ: Մասնագետներն աշխատում են արտադրողականության աճի վրա:

Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1400839.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել