pic_8e35e540bcc355dcb0fc18cd4fed757d1in.am-ը գրում է.

Ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը գլխավորել է 2014-ի ամենախնամված տղամարդկանց վարկանիշը: Այս մասին հայտնում է Hello Magazine-ը: Պարբերականը ներկայացրել է Hairtrade.com առցանց ռիթեյլերի կայքի այցելուների շրջանում անցկացված հարցման արդյունքները:

«Զարմանալի է, սակայն Բեքհեմի տեսքը տարիքի հետ ավելի ու ավելի է լավանում»,- նշել է քվեարկողներից մեկը:

Արծաթը բաժին է հասել դերասան Զեյն Մալիկիին, իսկ բրոնզը՝ Սկոտ Դիսիկին: Հարցման են ենթարկվել 18-30 տարեկան այցելուները:

Վարկանիշն այսպիսի տեսք ունի՝
Դևիդ Բեքհեմ (ձայների 23 տոկոս)
Զեյն Մալիկ (19 տոկոս)
Սկոտ Դիսիկ (17 տոկոս)
Էլիոթ Ռայթ (12 տոկոս)
Բրեդլի Կուպեր (10 տոկոս)
Զակ Էֆրոն (8 տոկոս)
Քանյե Ուեսթ (5 տոկոս)
Մարվին Հյումս (3 տոկոս)
Ռոբերտ Փաթինսոն (2 տոկոս)
Սայմոն Քոուել (1 տոկոս)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել