1in.am-ը գրում է.
Ուկրաինայի կառավարությունը պատասխանատվություն է կրում երկրի արևելքում խաղաղ բնակչության միջազգային հումանիտար իրավունքի պահպանման համար, լրագրողներին այսօր հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Ջյուարիկը, գրում է ITAR-TASS-ը:

«Ակնհայտ է, որ ցանկացած իրադրությունում կառավարությունը պատասխանատվություն է կրում, որպեսզի միջազգային հումանիտար իրավունքը հարգվի, իսկ քաղաքացիական անձինք պաշտպանված լինեն, այլ ոչ թե տառապեն»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով ուկրաինական բանակի կողմից ծանր սպառազինության և ավիացիայի անխտիր կիրառումը:
Ջյուարիկը հերթական անգամ կրկնել է Ուկրաինայի արևելքում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի կոչը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1400543.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել