GalaTV.am-ը գրում է.
Դորոթի Շտեյնը, ով նաեւ հայտնի է որպես «դոկտոր Դոթի», Միխայիլ Սաակաշվիլիի նախագահության ընթացքում եղել է նրա մերսողը: Նա լրագրողներին հայտնել է, որ նախկին նախագահի նկատմամբ քրեական հետապնդման մասին իմացել է ԶԼՄ-ների հաղորդումներից:
Շտեյնը պատմել է, որ ինքը ծանոթացել է Սաակաշվիլիի հետ Գերմանիայում` Բեռլինում, եւ նախկին նախագահը հրավիրել է նրան Վրաստան:
«Վրաստանում ես մեկ անգամ եմ եղել: Եկա նրա հետ իր անձնական ինքնաթիռով: Սկզբում վայրէջք կատարեցինք Բաթումիում, ապա մեքենայով եկանք Թբիլիսի: Բաթումիում եւ Թբիլիսիում ես մերսում էի նրան տանը: Ինչ վերաբերում է հատուցմանը, չեմ հիշում, երկար ժամանակ է անցել, սակայն ուզում եմ ասել, որ ես մեծ գումար չէի խնդրում, քանի որ նրա հետ զվարճալի էր, նա քաղաքականության «ռոք-աստղ» է, նա ինձ շատ էր դուր գալիս»,- Դորոթիին մեջբերում է «Պիրվելի» գործակալությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
