Այսօր կրկին առիթ ունեցա շփվելու Մարտունի քաղաքի հիվանդանոցի ու անձնակազմի հետ: Կրկին անգամ տպավորված եմ, ուղղակի «հիացած» եմ: Լավ էտ սիրուն մեծ ընդարձակ շենքում հնարավոր չի՞ կատարել նորմալ բժշկական ծառայություն: Լավ չեն կարում, չեն կարում, գոնե հետդ հարգալի խոսեն, վերաբերվեն: Հավաքարարից սկսած բաժնի վարիչ բժիշկից վերջացրած վրեդ մուննաթ են գալիս, ու չգիտես ինչի համար: Լավ էս ամենը հեչ, բա լաբիրինթոս հիշեցնող հիվանդանոցի ներսում էդքան դեղատուն որ բացել են, հեչ չե՞ն մտածել, որ կարողա նասիլկով կամ կայլասկի վրա հիվանդ բերեն: Հետաքրքիրա, որ տենց հիվանդ եղավ, ոնց են բաժանմունք մտցնելու: Լավ էս ել հե՜չ: Բա էտ հակահիգենիկ հիվանդասենյակներն ու գույքը հիվանդանոցի պատասխանատու անձիք չե՞ն տեսնում: Մարդ կարա խոլերիա ընկնի հաստատ: Նախարարին նոր ներկած դռնով մտցնում են, երևի մի քանի ներկած դուռ ու լուսամուտով սենյակ ցույց տալիս հետո նորից կողպում այդ սենյակները հաջորդ ցուցադրության համար: Միակ լավ բանը, որը ինձ հաճելիորեն զարմացրեց, դա մի բժիշկի բարձր մասնագիտական կարողություներն էին, հիվանդի հետ շփվելու կուլտուրան: Իրականում հաճելիորեն զարմացա...
Սա Մարտունի քաղաքի հիվանդանոցն է: Ընդամենը մի փոքր պատառիկ եմ ներկայացնում…








