Եզդիներն իրենց ազգակիցներին փրկելու խնդրանքով դիմել են ԱՄՆ-ինArmnewsTV.am-ը գրում է.

21-րդ առաջադեմ համարվող դարում և առաջադեմ հանրության աչքի առաջ` այն ինչ տեղի է ունենում իրաքաբնակ եզդիների նկատմամբ` հանցագործություն է: Հայաստանում Եզդիների ազգային միավորման նախագահը ազգակիցների հետ միասին ԱՄՆ դեսպանատան դիմաց է` օգնության պահանջով: Հայաստանցի եզդիների հասարակական ու կրոնական ներկայացուցիչներին ընդունեց ԱՄՆ դեսպանատան քաղաքական ու տնտեսական հարցերով խորհրդական Բրայան Ռորաֆը: Իսլամիստները սպանում են երեխաներին, վաճառում կանանց ու աղջիկներին, ոչնչացնում տղամարդկանց` եզդի լինելու պատճառով: Ամերիկյան օգնությունը Սինջար լեռան տարածքում շրջափակված եզդիների տարհանումն է: ԱՄՆ հատուկ ծառայութունները սկսել են ուղղաթիռներով դուրս բերել կանանց և երեխաներին իսլամիստ ահաբեկիչների շրջափակումից: Հայաստանցի եզդիների բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատնից շարունակվեց դեպի ՄԱԿ-ի գրասենյակ ու Ֆրանսիայի դեսպանատուն: Բողոքի երթի վերջին կետը կառավարության դիմաց էր:

Տեսանյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել